|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
«Անուրանալի է Ձեր վաստակը հայ կերպարվեստի, մասնավորապես՝ գեղանկարչության ավանդույթների պահպանման և զարգացման գործում: Առանձնահատուկ նրբաճաշակությամբ և բանաստեղծականությամբ Դուք կարողանում եք կյանքի պարզ և առօրեական դրվագները ներկայացնել պայծառ լավատեսությամբ: Գնահատելի է նաև Ձեր մանկավարժական գործունեությունը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: