|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարբախում՝ Շիրակի փողոցում՝ «MG» սուպերմարկետի հարևանությամբ վագոն-տնակ է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ու մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները։
Ժամանած հրշեջները մարել են այն։ Վագոն-տնակն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։