|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հենակետին կցված վագոն-տնակը հերկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ներկա պահին ընթանում են քննչական, ակտիվ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ միջադեպի հանգամանքները և հենակետի առերևույթ հրկիզման հնարավոր մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ` ժամը 21:40-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 20։50-ին անհայտ անձինք մոտեցել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հենակետին, վիճաբանել ծառայություն իրականացնող անձանց հետ, և այդ ընթացքում անհայտ անձը հրկիզել է հենակետին կցված վագոն-տնակը: