|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել Ռուսաստանին երկրներին տրամադրել ավելի շատ տեղեկատվություն Իրկուտսկի մարզում հայտնաբերված վարակի մասին։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին լինել թափանցիկ և աշխարհին տրամադրել ավելի շատ տեղեկատվություն, որպեսզի բոլորը կարողանան համապատասխանաբար արձագանքել»,- լրագրողներին ասել է Ռուբիոն՝ նշելով, որ այս փուլում սխալ է ենթադրություններ անել այն մասին, թե ինչպես է վարակը տեղի ունեցել, քանի որ ԱՄՆ-ն դեռևս բավարար տեղեկատվություն չունի։
Հոկտեմբերի 4-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ Իրկուտսկի մարզում՝ Իրկուտսկ ու Շելեխով քաղաքներում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։
Հոկտեմբերի սկզբին տեղեկատվություն տարածվեց ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ՝ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա լաբորանտուհու մահից հետո։