|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հակակոռուպցիոն հիմնադրամի (ФБК) տնօրեն Իվան Ժդանովը «Դոժդ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Թուրքիան, խնդրանքի հիման վրա, տեղեկություն է փոխանցել Ռուսաստանի իշխանություններին իր թռիչքների մասին:
Ժդանովն ասել է, որ այդ մասին իմացել է քրեական գործի նյութերից, որոնց հիման վրա հունիսի 29-ին իր հանդեպ սահմանվել էր միջազգային հետախուզում և հեռակա ձերբակալություն։
«Ես հիմա գտնվում եմ Եվրամիության տարածքում: Ակնհայտորեն կան մի շարք երկրներ, որտեղ ինձ համար, հավանաբար, անվտանգ չէ, ինչպիսիք են Թուրքիան, ասիական որոշ երկրներ, գուցե աֆրիկյան երկրները»,- ասել է Ժդանովը: