|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հնարավոր ռազմական հակամարտության։
«Մեր բանակը, լինելով երբևէ եղածից ավելի պատրաստված, գտնվում է լիակատար պատրաստության վիճակում և սպասում է, թե երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հաշվարկային սխալ թույլ կտան», - հայտարարել է Ազիզին։
Ազիզին այս հայտարարությունը հրապարակել է ամերիկյան ընկերությանը պատկանող X սոցիալական ցանցում՝ ընդգծելով Իրանի զինված ուժերի՝ ռազմական հակամարտության պատրաստ լինելու հանգամանքը։
«Վստահ եղեք՝ նրանց ստացած պատասխանը կլինի ավելի կոշտ և կործանարար, քան երբևէ», - հայտարարել է Ազիզին։