|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի գործերին ռազմական միջամտությունը կապակայունացնի մերձավորարեւելյան տարածաշրջանը: Այդ խնդիրը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով. երեկ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն:
«Մենք նախկինի պես կարող ենք ուժեղացնել պատժամիջոցները, որպեսզի ճնշում գործադրենք Իրանի վրա, եւ մտադիր ենք հետեւել այդ սցենարին, քանի որ ռազմական ինտերվենցիան կարող է լիովին ապակայունացնել տարածաշրջանը»,- նախարարին մեջբերում է Reuters-ը:
Ժյուպեն ընդգծել է, որ Փարիզը հանդես է գալիս հօգուտ պատժամիջոցների ռազմավարության եւ երկխոսության: