|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի թշնամիները՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, հասկացել են, որ չեն կարող պատերազմի կամ ռազմական գործողությունների միջոցով ծնկի բերել իրանցի ժողովրդին, ուստի փորձում են վնաս հասցնել երկրին՝ հրահրելով և սրելով ներքին պառակտումները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոշոր քաղաքների և նահանգային կենտրոնների քաղաքապետների հետ հանդիպման ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Փեզեշքիանը հավելել է, որ հանրության մասնակցությունը և հասարակության բոլոր շերտերի ու տարբեր խմբերի համագործակցությունը կենսական նշանակություն ունեն սպառնալիքները հաղթահարելու և խնդիրները լուծելու գործում։
Շեշտելով ժողովրդի միջև միասնության, համերաշխության և համախմբվածության պահպանման անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ հասարակության բոլոր շերտերը և տարբեր խմբերը պետք է ներգրավված լինեն երկրի գործերի կառավարման մեջ:
«Եթե որևէ խումբ կարծում է, թե միայն ինքն է տիրապետում ամբողջ իմաստությանը և որոշումներ կայացնելու բացառիկ իրավասությանը, ապա ակամա կթուլացնի ազգը»,- ասել է նա։