|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված պատերազմի դադարեցման պայմանները։ Այս մասին Փեզեշքիանը նշել է X հարթակում գրառման մեջ։
«Ռուսաստանի և Պակիստանի առաջնորդների հետ զրույցում ես վերահաստատեցի Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից հրահրված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհն Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքները», – նշել է նա:
Իրանի նախագահը գրառումը տարածել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ առանձին հեռախոսազրույցներից հետո։