|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը սահմանել է պատմական ռեկորդ՝ դառնալով այն եզակի մարդը, որը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով: Հաղթահարված հեռավորությունը կազմում է 74 կիլոմետր:
Լողի ամբողջ գործընթացը տևել է գրեթե 34 ժամ: Գերբարդ ֆիզիկական փորձությունից հետո մարզիկն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ ուժերը վերականգնելու նպատակով: