|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բրիտանացի 34-ամյա լողորդուհին խեղդվել է Լա Մանշի նեղուցը լողալով անցնելու փորձի ժամանակ. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով ֆրանսիական TF1-ը: Նրան հետեւող փրկարար նավը օգնություն է կանչել ափից, սակայն կնոջը փրկել չի հաջողվել. նա մահացել է ֆրանսիական հիվանդանոցներից մեկում:
Ֆրանսիական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները լողորդուհու մահը չեն կապում արտաքին գործոնների հետ: «Եղանակային պայմանները բավարար էին, քամին փչում էր 9 կմ/ժ. արագությամբ, ջրի ջերմաստիճանը 15 աստիճան էր»,- ասել են նրանք:
Լա Մանշի ամենանեղ հատվածը, որն էլ փորձում էր հատել լողորդուհին, 32 կմ է, առավելագույն խորությունը` 21 մ: