|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «փայծախի պատռվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում նշված դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Քրիստինե Ս․-ն հայտնել է, որ 6-Բ դասարանի աշակերտը վերոնշյալ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 12։20-ից 12։30-ի սահմաններում, դասամիջոցին դասից փախչելու ժամանակ, իր դասընկերներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 10-ամյա, 11-ամյա, 10-ամյա, 11-ամյա, 10-ամյա և 11-ամյա աշակերտների ներկայությամբ, դպրոցի առաջին հարկի դասասենյակի լուսամուտից՝ մոտ 1,5 մ բարձրությունից, դուրս ցատկելու և բետոնե եզրաքարի վրա վայր ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։