|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
34-ամյա բրիտանացին երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում փռշտոցը զսպելիս կոկորդի պատռվածք ստանալու պատճառով:
Ըստ Abcnews-ի՝ տղամարդը փռշտալիս փակել է քիթն ու բերանը, որի ընթացքում կոկորդի և վզի հատվածում ինչ-որ տարօրինակ զգացողություն է առաջացել: Ժամեր անց փոխվել է նրա ձայնը, ապա ուժեղ ցավերով նա դիմել է հիվանդանոց: Պարզվել է՝ տղամարդը փռշտոցը զսպելիս վնասել է կոկորդը, ինչը հազվադեպ երևույթ է:
Բժիշկները նշել են, որ տղամարդու կոկորդին փոքրիկ ծակ է գոյացել, որը, բարեբախտաբար, մեծ չլինելու պատճառով հնարավոր է եղել բուժել առանց վիրահատական միջամտության: