|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում ներկայումս նախատեսված չէ: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ միջազգային գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը չի կարելի բացառել, սակայն դրանց նախապատրաստական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ չեն:
«Դեռևս հանդիպում նախատեսված չէ, սակայն այն չի կարելի բացառել։ Այս պահին նման ծրագրեր չկան», - ասել է Կրեմլի խոսնակը։