|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 8-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Կրեմլի խոսնակին հարց են ուղղել՝ արդյոք նման հանդիպման հնարավորություն քննարկվել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ։
«Անշուշտ, և ավելի վաղ նույնպես նման պոտենցիալ հնարավորության մասին հիշատակվել է, և այդպիսի հնարավորություն կլինի», – լրագրողներին ասել է Պեսկովը։