|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը կշարունակի դիմադրել ԱՄՆ-ին և Իսրայելին, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով, չնայած Իրանի՝ հակամարտությունից խուսափելու ցանկությանը, Թեհրանը մտադիր է շարունակել իր դիմադրությունը ԱՄՆ-ին և Իսրայելին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ դեմ է եղել պատերազմին և հավատացել է, որ ժողովրդի շահերը և տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվեն պատերազմի կրակը կանխելու միջոցով։ Սակայն, ինչպես Իրանը մինչ այժմ քաջաբար պաշտպանվել է ագրեսիայի դեմ, այս դիմադրությունը կշարունակվի վճռականորեն, մինչև ագրեսորները լիովին չզղջան իրենց գործողությունների համար», - նշել է Իրանի նախագահը։