|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանը կշարունակի կատարել Իսլամաբադի հուշագրի պայմանները, եթե ԱՄՆ-ը վերադառնա իր պարտավորություններին։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների խախտումը հանդիպել է Իրանի համաչափ պատասխանին։ Սակայն ես հստակ հայտարարում եմ. եթե ԱՄՆ-ը վերադառնա փոխըմբռնման հիշյալ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես անհապաղ կպատասխանի փոխադարձությամբ», - ընդգծել է նա ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Փեզեշքիանը հավելել է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանն ունի «իր միջազգային պարտավորություններն ու պայմանագրերը կատարելու անբասիր փորձ և միշտ գործել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»։