|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի դեպքում «աննախադեպ հետևանքների» մասին։
«Իրանը հետևում է յուրաքանչյուր քայլին և զգուշացնում է, որ ցանկացած սխալ հաշվարկ հետևանքներ է ունենալու»,- X սոցիալական ցանցում գրել է Ազիզին՝ օտարերկրյա տերություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել իրենց ներկայությունը տարածաշրջանում և ընդունել Իրանի ձևավորած «նոր տարածաշրջանային կարգը»։
«Անմիջապես լքեք տարածաշրջանը, քանի դեռ ուշ չէ»,- նշել է իրանցի պատգամավորը։