|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկ է ներկայացրել՝ կոչ անելով բացել Հորմուզի նեղուցը և վերացնել շրջափակումը։ Ռոյթերսին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որը խոսել է անանուն մնալու պայմանով։
Նրա խոսքով, առաջարկը նախատեսում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնում, իսկ ԱՄՆ-ի կողմից՝ Իրանի նավահանգիստների ծովային շրջափակման դադարեցում: Միաժամանակ, առաջարկվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգել մինչև ավելի ուշ փուլ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է առաջարկը: Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ չի կարող համաձայնվել Իրանի որոշ պայմանների հետ։
Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա ավիահարվածների դադարեցումից անցել է չորս շաբաթ, հակամարտության դադարեցման վերաբերյալ որևէ համաձայնություն չի ձեռք բերվել։