|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հուլիսի 29-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Տարվա յուրաքանչյուր լիալուսին ունի իր յուրահատուկ անվանումը՝ կապված տվյալ սեզոնի բնական երևույթների հետ։ Հուլիսյան լիալուսինը հայտնի է որպես Եղջերուի լուսին։ Այս անվանումը գալիս է բնիկ ամերիկացիների ավանդույթներից, քանի որ հենց հուլիսին են արու եղջերուների նոր եղջյուրները սկսում ինտենսիվ աճել՝ ամեն տարի թափվելուց հետո։
Եղջյուրների այս նորացումը խորհրդանշում է աճ, կենսական ուժ և բնության զարթոնք»,-գրել է նա։