|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ից 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցը՝ Քանաքեռի 1-ին փ.- Ազատություն պող. խաչմերուկից մինչև Քանաքեռի 1-ին փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից:
Դեպի Զ. Քանաքեռցու փողոց տրանսպորտային միջոցներին առաջարկվում է երթևեկել Պարույր Սևակի փ. – Ուլնեցու փ. – Է. Հասրաթյան փ. երթուղով: