|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի ուժերը հարձակվել են ԱՄՆ դիրքերին Հորդանանում և Բահրեյնում գտնվող ռազմաբազաներում։ Այս մասին հայտնել է Իրանի բանակը։
«Իրանական բանակը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայում հարձակվել է ԱՄՆ բանակի տեղակայման վայրերի և սարքավորումների պահեստների վրա», – ասվում է բանակի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Բացի այդ, իրանական ուժերը հարձակվել են Բահրեյնի Շեյխ Իսա բազայում գտնվող տեխնիկայի և սարքավորումների խոշոր պահեստների, ինչպես նաև ծանր ավիացիայի սպասարկման անգարի վրա։