|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ-ն չի պատրաստվում ամերիկյան զինվորականներ ուղարկել Իրան՝ իսլամական հանրապետությունում իշխանափոխություն իրականացնելու նպատակով ցամաքային գործողություն անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Եթե Իրանի ժողովուրդը ցանկանա ապստամբել և փոխել իր կառավարությունը՝ դա նրանց գործն է, սակայն մենք չենք պատրաստվում այնտեղ ուղարկել 150 հազար ցամաքային զինվորականների»,- ասել է նա՝ նշելով, որ ամերիկյան զորքեր ուղարկելու առաջարկը փաստացի նշանակում է, որ ԱՄՆ զինված ուժերը պետք է «Իրանի ժողովրդի փոխարեն կատարեն այդ աշխատանքը»։
«Մենք այլևս դրանով չենք զբաղվում»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը։