|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստանից մեկնելիս կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների, նրանց ազատ արձակման վերաբերյալ հարցին՝ Վենսն առանց որևէ հստակության ասաց, որ ԱՄՆ-ն արդեն խոսել է գերիների թեմայից։
Նրա վստահեցմամբ, դա հաստատ քննարկման թեմա է դառնալու։
«Մենք ունենք շատ լավ հարաբեություններ այստեղ վարչապետի հետ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Երեկ ես լսեցի, որ վարչապետն ասում է, որ շատ լավատես է խաղաղության գործարքի առումով, հիմնվելով այն ամենի վրա, որտեղ մենք հիմա ենք ՝ համեմատելով, թե որտեղ էինք ամիսներ առաջ։
Բնականաբար, բարձրացնելու ենք մի շարք թեմաներ։ Կարծում եմ, հաջողությամբ կշարունակենք աշխատել ադրբեջանցիների ու հայերի հետ»,- ասաց Վենսը։