|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը։ Նախագիծը կավարտվի մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Այսպես, 23-կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի հատվածի շինարարական նախագծի շրջանակներում կառուցվում է նոր երկգոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել, 1 կամուրջ էլ վերակառուցվում է։
Նախագծի ամենակարևոր տարրերից մեկը՝ 9– կիլոմետրանոց գլխավոր թունելը և նույն երկարությամբ տարհանման թունելը, արդեն պատրաստ են։ Ներկայում աշխատանքներ են տարվում էլեկտրամեխանիկական համակարգերի մոտնաժման ուղղությամբ։
Կառուցվող 5 կամուրջներից 1-ն արդեն պատրաստ է։ Բացի այդ, նախագծի շրջանակներում 166– մետրանոց կամարավոր կամուրջ է կառուցվում։ Զուգահեռ շարունակվում է Գուդաուրի տանող 5– կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։