|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանում ծրագրում են Վերին Լարսի անցակետ տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028 թվականին։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն։
23 կմ ավտոմոբիլային մայրուղու և Խաչի լեռնանցքում 9 կմ թունելի կառուցման նախագիծը պետք է ավարտին հասցվեր 2025 թվականին, սակայն ժամկետը փոխվել է։
«Շինարարությունն ակտիվ փուլում է։ Ամռանն արդեն բաց կլինի նախագծի մի հատվածը` դեպի Գուդաուրի տանող ճանապարհը։ 9 կմ երկարությամբ թունելի կառուցումն արդեն ավարտված է, տարածաշրջանում ամենաբարձր` 166 մետրանոց կամրջի շինաշխատանքները շարունակվում են»,- ասել է Սոխաձեն։