|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի պատվիրակությունը Ժնևում ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից առաջ մտադիր է այցելել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Նախքան Ժնևում հանդիպման մեկնարկը՝ նախատեսվում են այցեր կատարել տարածաշրջանի որոշ երկրներ։ Այս շրջագայության մասին մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի [բոլոր մանրամասների] համաձայնեցումից հետո»,- նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Բաղային հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ «փոխըմբռնման հուշագրի ստորագրման կարգի և մեխանիզմի» վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի «այսօր կամ վաղը»։
Նա հավելել է, որ տարածաշրջանում այլ մասնակիցների և ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից համաձայնագրի ցանկացած խախտման համար պատասխանատվությունը կրելու է ամերիկյան կողմը։