|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 16-ին և 22-ին չհայտարարված այցեր են իրականացրել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված շուրջ 26 անձի հետ: Բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի կիրառմանը:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը: Բարձրացված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի, ինչպես նաև բժշկական սպասարկման բաժնների ներկայացուցիչների հետ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև հացադուլ հայտարարած թվով 5 անձի հետ:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր: