|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ իրականացվող հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խնդրանքը հնչել է նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
Չնայած Թրամփի վարչակազմը և Իսրայելը հայտարարել են, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում Լիբանանի վրա, իսրայելական կողմը համաձայնել է լինել օգտակար գործընկեր։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նեթանյահուն հրապարակավ հայտարարել էր, որ Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին ամբողջ ուժով։
Միաժամանակ, իրանական պաշտոնյաները սպառնացել են պատասխանել այդ հարվածներին և խզել հրադադարը։