|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պահպանվող լարվածության պատճառով մարտական գործողությունները տարածաշրջանում կարող են հանկարծակի վերսկսվել։ Այս մասին նշվել է Կանադայի ԱԳՆ հայտարարությունում։
«Հեռացեք Իրանից այժմ, եթե դա կարելի է անել անվտանգ։ Համոզվեք, որ ձեր ճամփորդական փաստաթղթերը ակտուալ են։ Բավականաչափ պաշար կուտակեք այն դեպքի համար, եթե թաքնվելու անհրաժեշտություն ծագի»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Չինաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց և հորդորել է երկրում գտնվողներին հնարավորինս շուտ տարհանվել՝ վկայակոչելով անվտանգային իրավիճակը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Xinhua պետական լրատվական գործակալությունը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև աճող լարվածության ֆոնին, հայտնում է Ռոյթերս-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի շուրջ շարունակվող լարվածության պատճառով Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը ևս խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իսլամական Հանրապետություն այցելելուց մինչև իրավիճակի կայունացումը: