|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բուլղարիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից այդ երկրում փոփոխվող իրավիճակի կապակցությամբ, ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ուկրաինայում եւ դրա շուրջ անվտանգության առումով փոփոխվող իրավիճակի պատճառով մենք կոչ ենք անում Բուլղարիայի քաղաքացիներին զերծ մնալ դեպի այդ երկիր ցանկացած ուղեւորություններից: Մենք խնդրում ենք Ուկրաինայի տարածքում գտնվող Բուլղարիայի քաղաքացիներին վերանայել այդ երկրից հեռանալու հնարավորությունը ներկայում ցանկացած հասանելի տրանսպորտային միջոցով»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Բուլղարիայի ԱԳՆ-ն նշել է, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի տարածքում գտնվող Բուլղարիայի քաղաքացիները կարող են դիմել Կիեւում Բուլղարիայի դեսպանատուն, Օդեսայում գլխավոր հյուպատոսություն, ինչպես նաեւ էլեկտրոնային նամակ գրել այդ ներկայացուցչություններին: