|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Պեսչանոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում։
«Պլացդարմ է ստեղծվել Գայչուր գետի արևմտյան ափին, վերահսկողության տակ է վերցվել ավելի քան երեք քառակուսի կիլոմետր մակերեսով տեղանքը», - ասված է հաղորդագրությունում։
ՌԴ զինծառայողներն անցած շաբաթվա ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Օստապովկա, Նովոդանիլովկա, Ռովնոյե, Չերվոնոյե, Բեզիմյաննոյե, Սևերսկ, Լիման և Կուրիլովկա բնակավայրերը։