|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ ԿԸՀ-ն քննություն էր սկսել «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անունից լիազորված անձի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջում էր զրկել «Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան»» հիմնադրամին Վաղարշապատ խոշորացված համայնքում դիտորդական հավատարմագրումից։ ԿԸՀ-ն մերժեց այս դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը՝ համարելով այն ոչ իրավասու անձի կողմից ներկայացված։
Այնուհետեւ ԿԸՀ-ն իր նախաձեռնությամբ հարուցեց վարչական վարույթ։ Վարույթի ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները հանդես եկան առարկություններով եւ հիմնավորեցին, որ բացակայում են հավատրմագրումից զրկելու հիմքերը։ Ավելի քան 10 ժամը տեւած եւ ընտրություններից 5 ժամ առաջ ավարտված նիստում ԿԸՀ-ն կարճեց սեփական նախաձեռնությամբ հարուցված վարույթը։
Այսօր մեր բոլոր դիտորդական խմբերը վաղ առավոտից Վաղարշապատ խոշորացված համայնքում են եւ իրականացնելու են դիտորդական առաքելություն բոլոր տեղամասերում։