|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին այսօր խոսեցին ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ` ՌԴ Պետդումայի պատգամավոր Կազբեկ Տայսաեւն ու ՌԴ ԿԸՀ-ի ներկայացուցիչ Սերգեյ Դանիլենկոն:
Նրանք նշեցին, որ ԿԸՀ-ն, իսկապես, հսկայական աշխատանքներ է կատարել հատկապես` հանձնաժողովի վերապատրաստման եւ օրենսդրությանը խստորեն հետեւելու ուղղությամբ:
Իսկ դա, նրանց խոսքերով, լավ պայմաններ է ստեղծում ընտրական գործընթացների հաջող կազմակերպման, անցկացման եւ ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր կողմերի շահերի ու իրավունքների բարձրացման առումով: