|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես խնդրել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին, ով Ռուսաստանում է 2024 թվականի դեկտեմբերից։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Համապատասխան կոչ է ուղարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հիշեցնենք՝ 2024 թվականի դեկտեմբերից Սիրիայում իշխանության է եկել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը (ՌԴ-ում ճանաչվել է ահաբեկչական և արգելված), իսկ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հրաժարական է տվել և ընտանիքի հետ մեկնել Ռուսաստան։