|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ արմատական շարժումը պետք է առաջիկայում որոշում կայացնի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին նա լրագրողներին ասել է Թել Ավիվից Դոհա թռիչքից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելը գործողություններ է սկսել տարածաշրջանում, ուստի համաձայնագիր կնքելու համար շատ քիչ ժամանակ կա։ Խոսքը ոչ թե ամիսների, այլ օրերի, գուցե մի քանի շաբաթվա մասին է։ Սա կարևոր պահ է», – ընդգծել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նախընտրում է կարգավորումը բանակցությունների միջոցով։
«Մեր հիմնական տարբերակը հակամարտությունը բանակցությունների միջոցով ավարտելն է, որոնց ընթացքում ՀԱՄԱՍ–ը կհամաձայնի ապառազմականացմանը, կազմացրմանը, պատանդների ազատ արձակմանը և կհրաժարվի սպառնալիքներից», – նշել է նա։