|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները կարտաքսվեն երկրից։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների սահմանապահ ծառայությունը ձերբակալել էր պաղեստինցի ուսանող Մահմուդ Խալիլին։
«Մենք կչեղարկենք Ամերիկայում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների վիզաները և/կամ «Գրին քարտ»-երը, որպեսզի նրանց հնարավոր լինի արտաքսել»,- գրել է Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցում։
Նա գրառմանը կցել է ավելի վաղ Միացյալ Նահանգների սահմանապահ ծառայության կողմից պաղեստինցի ուսանող Մահմուդ Խալիլի ձերբակալության լուրը։ Մահմուդ Խալիլը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ասպիրանտ է: