|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այս գիշեր Գազա քաղաքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ, հայտնում է Al Jazeera-ն։
Բժշկական աղբյուրների համաձայն, զոհերի թվում է վեց մարդ, որոնք մահացել են այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը ռմբակոծել են դպրոցը, որը Գազա քաղաքից արևմուտք տեղահանված անձանց համար ապաստան էր դարձել։
Խոսքը «Ալ-Ֆարաբի» դպրոցի մասին է։
Գազա քաղաքի Շեյխ-Ռադվան թաղամասում առնվազն ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա, սպանվել են իսրայելական զինված ուժերի կողմից վրանային ավանի և բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով։ Եվս երկու երեխա սպանվել է, երբ իսրայելական զինվորականները կրակել են Գազա քաղաքի Ռեմալ թաղամասում տեղահանված անձանցով բնակեցված վրանի վրա։