|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը տուժել են անցած մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածի վրաիսրայելական հարվածների հետևանքով: Այս մասին այսօր հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների 5 զանգվածային սպանություն է իրականացրել. կա 88 զոհ, հիվանդանոցներ են ընդունվել 208 տուժած»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 45 805-ի, տուժել է ավելի քան 109 հազար մարդ: