|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կրակոցներ են եղել Մինեապոլիսի եկեղեցում և դպրոցում: Euronews-ի փոխանցմամբ՝ կան զոհեր։
Նախնական տվյալներով՝ կրակողը ինքնասպան է եղել։ Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։ Անհայտ անձը կրակ է բացել առավոտյան, երբ ծնողները երեխաներին դպրոց էին տանում։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը «չեզոքացվել է», և այլևս սպառնալիք չկա։ Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հաղորդում են, որ կրակողը ինքնասպան է եղել, սակայն դրա պաշտոնական հաստատում չկա։
Ավետման դպրոցում սովորում են 14 տարեկանից փոքր երեխաներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է ողբերգության մասին։