|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանական բանակում զինծառայողը կրակ է բացել երկու ծառայակցի վրա, որոնցից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել: Կրակ բացած զինվորն այնուհետև ինքնասպան է եղել. հայտնում է АПА-ն:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «N» զորամասում ժամը 06:45-ին:
Վիրավոր զինվորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նա հոսպիտալացվել է: Նրա վիճակը ծանր է:
Զինվորական դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: