|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի` միջուկային գործարքի վերաբերյալ բանաձևի երկարաձգման նախագիծը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք ուսումնասիրում ենք տեքստը և այդ հարցի վերաբերյալ անպայման կհայտնենք մեր տեսակետը», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով հարցին` Իրանը տեղյա՞կ է ՄԱԿ-ում Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագծի մասին, որը նախատեսում է երկարաձգել 2015 թվականի միջուկային գործարքը հաստատած 2231 բանաձևը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Թեհրանը մտահոգված է երկրի դեմ պատժամիջոցների վերականգնման հնարավոր հետևանքներով: