|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Mehr-ը։
Նրա խոսքով, կովկասյան տարածաշրջանի եւ նրա բոլոր հարեւանների անվտանգությունը շատ կարեւոր է Իրանի համար, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի։
«Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ, կա դիվանագիտական փոխանակում, որը վերջին օրերին ակտիվացել է»,- ասել է Բաղային։
Ըստ նրա, Իրանը, ինչպես նախկինում հայտարարել էր, պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ նպաստելով երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը։