|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները և թույլ կտանք մեր կրոնական գործիչներին գործել այնտեղ։ Այս մասին ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։
«Հայ եկեղեցու հետ մեր հարաբերությունները տարբեր են եղել մինչև մեր հաղթանակը»,- ասել է Փաշազադեն:
Հիշեցնենք, որ Բաքվում հայտարարվել էր, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին։