|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն իր թվիրթերյան էջում անդրադարձել է Յոզգաթ նահանգի Բողազլըյանի գավառապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Օսման Դյուվենջիի` «Շաքարավազի գործարանում ցանկանում էին տնօրեն նշանակել: Մենք ենք նշանակելու: Շաքարավազի գործարանն էլ է ԱԶԿ-ինը, մնացածն էլ» արտահայտությանը:
«Այս հողերը ձեր հոր հողերը չեն, ոչ էլ ԱԶԿ-ինն են: Մարտի 31-ին կհասկանաք դա»,- գրել է պատգամավորը: