|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանում Վրաստանի դեսպանատունը իր հայրենակիցներին խորհուրդ է տվել Իրանից դուրս գալ ցամաքային ճանապարհով՝ Ադրբեջանի (Աստարա), Հայաստանի (Նորդուզ), Թուրքիայի (Բազարգան) և Թուրքմենստանի (Բաջգիրանի) հետ սահմանային անցակետերով, հաղորդում է «Новости-Грузия»-ն։
Դիվանագիտական առաքելությունը, միաժամանակ, կոչ է արել Իրանից մեկնելու մտադրություն ունեցող բոլոր անձանց նախապես կապ հաստատելու իրենց հետ և ստանալու անհրաժեշտ հրահանգները։ Դեսպանատունը նշել է, որ դա կնվազեցնի անկայուն պայմաններում ճանապարհորդելու հետ կապված ռիսկերը։