|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին շնորհավորել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրվա կապակցությամբ: Շնորհավորական տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։
ՌԴ նախագահն ընդգծել է կառույցի շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը:
«ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ. ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը, իրականացվում է կարևորագույն ոլորտներում իրավական կարգավորման ազգային համակարգերի ներդաշնակեցում, հաջողությամբ կատարվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», - նշել է ՌԴ նախագահը:
Պուտինը վստահություն է հայտնել, որ միության երկրները կշարունակեն զարգացնել կառուցողական բազմակողմ փոխգործակցությունը՝ ի շահ եվրասիական տարածքում բարեկեցության և կայունության ապահովման: