|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդներին, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին. այս մասին գրում է Կրեմլի պաշտոնական կայքը, հայտնում է Yerkir.am-ը։
Մասնավորապես, նշվում է՝ Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին և քաղաքացիներին:
Միևնույն ժամանակ նա այժմյան սերունդների սուրբ պարտականությունն է համարել հայրենիքի ազատությունը պաշտպանած անձանց հիշատակը հարգելը:
Պաշտոնյան շեշտել է, որ սխրագործության ընդհանուր հիշողությունը նպաստելու է երկկողմ հարաբերությունների զարգացմանը: