|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նաև բոլորին հրավիրեց մասնակցելու վաղվա Ջահերով երթին. «Շատ կարևոր, շատ անհրաժեշտ է մեր ժողովրդի միասնական մասնակցությունը երթին, դա պատասխան կլինի այսօրվա ուրացման քաղաքականություն վարող օրվա իշխանությանը և մեր թշնամի պետություններին, որ մենք մեր դատի տերն ենք, մեր պահանջատիրությունից ու հայ ժողովրդի հավաքական իրավունքներից չենք հրաժարվել, պայքարելու ենք դրանց համար այնքան, մինչև հասնենք վերջնական արդարության վերականգնմանը»,-ասաց նա:
Անդրադառնալով կոչերին, որ պետք է թույլ չտալ ցեղասպանությունը ժխտողներին մտնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ես ընդհանրապես համակարծիք եմ, բայց վաղը մենք պլանավորում ենք շատ ավելի մասշտաբային, նախորդ տարիներից ավելի մեծ քանակությամբ երթ տեսնել»: