|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 23-ին Հայկական նախագիծ / Armenian Project միանալու է ամենամյա ջահերով երթին՝ ոգեկոչելու հայերի ցեղասպանության և հայրենազրկման ողբերգությունը, խորհրդանշական բողոք ու ըմբոստություն արտահայտելու Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների կողմից այդ հանցագործության ժխտման, ինչպես նաև ի դեմս Արցախի՝ դրա շարունակման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
«Հրավիրում ենք միասին մասնակցելու ջահերով երթին։ Հավաքվում ենք ժ. 18:00-ից Գարեգին Նժդեհի արձանի մոտ, որտեղից արդեն ջահերով կշարժվենք դեպի մեկնակետ»,- գրել է Էլբակյանը։